Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատարան
A A
Քաղաքականություն

Կաթողիկոսի քրոջ տղայի գործը դատարանում է

Ամենայն հայոց կաթողիկոսի քրոջ տղայի գործը կքննի  Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը: Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրանքի ՝    Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ( ըստ մեղադրանքի՝ Հայկ Պռոշյան), 2021 թվականին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից առաջ թեմի առաջնորդարանում անցկացված ժողովի ժամանակ, Տեր Արամ և Տեր Թադե քահանային, ինչպես նաև այլ հոգևորականների, հրահանգել է մասնակցել ընտրություններին և չքվեարկել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի կուսակցության օգտին։

Գործով անցնում է նաեւ նույն թեմի դիվանապետ, տեր Գարեգին Արսենյանը ( ըստ մեղադրանքի՝ Արմեն Արսենյան): Ըստ մեղադրանքի՝ նա ինտերնետային հավելվածում խմբային նամակագրության միջոցով շանտաժով ստիպել է հոգևորականներին մասնակցել 2023 թվականի հոկտեմբեր–նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ գործող իշխանության դեմ իրականացվող հավաքներին եւ մասնակցելու փաստը հաստատող լուսանկարներն ուղարկել ինտերնետային հավելվածին։

Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը կալանավորված է, իսկ դիվանապետի նկատմամբ տնային կալանքն է ընտրված որպես խափանման միջոց: դատարանը գործը ստացել է ոչ թե Արագածոտնի մարզի դատախազությունից, այլ՝ ՀՀ Գլխավոր դատախազությունից: