Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը չարիքից զերծ Հայաստան մաղթեց (տեսանյութ)

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի եւ մյուսների գործով դատական նիստը:

Մեղադրյալներից Բագրատ Սրբազանը բոլորին շնորհավորեց տոների առիթով եւ «Չարիքից զերծ Հայաստան» մաղթեց:

Նա նաեւ հետաքրքրվեց, թե արդյոք դատարանը պարզել է, թե ինչու նախորդ նիստին երկու մեղադրյալները չէին ներկայացվել դատարան, ինչի պատճառով դատական նիստը հետաձգվել էր:

Դատավոր Կարեն Ֆարխոյանը ներկայացրեց գրությունը՝ աշխատակազմի սղությունն է եղել պատճառը:

«Ես ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ում դատարանի եւ դատարանում քննվող գործերի նկատմամբ բացարձակ հարգանք գոյություն չունի: Սա արձանագրեմ որպես փաստ»,-նշեց Բագրատ Գալստանյանը։

Այս գործով մեղադրյալի աթոռին 18 անձ է: Նրանք մեղադրվում են ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի համար: Գործով դատական նիստը շարունակվում է: