A
A
Իրանում առնվազն 36 մարդ է սպանվել ցույցերի ընթացքում, 2000-ից ավելին՝ ձերբակալվել. իրավապաշտպաններ
Աջակցիր «Ա1+»-ինԻրանում բողոքի ցույցերի վերջին 10 օրվա ընթացքում առնվազն 36 մարդ է սպանվել, հայտնել է արտերկրում գործող HRANA իրավապաշտպան կազմակերպությունը:
Նշվում է, որ սպանվածներից 34-ը ցուցարարներ են, իսկ երկուսը կապված են եղել անվտանգության ուժերի հետ:
Իրանի իշխանությունները զոհերի պաշտոնական ցուցակ չեն հրապարակել, սակայն հայտնել են, որ զոհվել են անվտանգության ծառայության երեք աշխատակիցներ: BBC-ի իրանական ծառայությունն այս պահի դրությամբ հաստատել է 20 մարդու մահն ու ինքնությունը:
Իրավապաշտպանները հաղորդել են նաև ավելի քան 60 ցուցարարի վիրավորվելու և 2076-ի ձերբակալվելու մասին: