A
A
Հայ տղաները երկրորդն էին
Բելգիայի Լոմմել քաղաքում ավարտվել է սեպտեմբերի 16-18-ը անց կացվող ձյուդոյի եվրոպայի երիտասարդների առաջնությունը:
Մեր հավաքականը մասնակցում էր 9 մարզիկով 2 մարզիչով և մեկ մրցավարով:
Մեդալների ընդհանուր հաշվարկով 40 երկրների մեջ Հայաստանը 5-րդն էր իսկ միայն տղաների հաշվարկով 2-րդը՝ առաջ թողնելով Ռուսաստանի Դաշնությանը։
Ընդհանուր առմամբ՝ 40 երկրներից մեդալներ են նվաճել 22 երկիր: Այս առաջնությունը հայկական ձյուդոյի պատմության մեջ կարելի է համարել եզակի, նման հաջողություն գրանցվել էր 2009թ.-ին Երևանում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որտեղ Արտյոմ Բաղդասարյանը գրավեց 1-ին, իսկ Դավիթ Մկրտչյանը և Տիգրան Վարոսյանը 3-րդ մրցանակային տեղեր,-ասում է ՀՁՖ-ի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը
։