Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վանեցյան 6841
A A
Քաղաքականություն

Կրում է ուղիղ պատասխանատվություն հնարավոր բոլոր հետևանքների համար․ Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքով արձագանքել է ․

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու իբր բարենորոգման այն հերթական արարը, որին քիչ առաջ ականատես եղանք, կարելի է գնահատել՝ որպես սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ, որին իրավապահ համակարգը, կարծում եմ՝ պետք է անդրադառնա:
 
Բայց այս ամենում մի կարևոր հանգամանք կուզենայի շեշտել։ Ն. Փ.-ն բազմաթիվ անհաջող փորձերից հետո հասկացել է, որ իր ուժերից վեր է «կայծակնային» արագությամբ հեռացնել Վեհափառին և կազմաքանդել հայկական հոգևոր-ազգային ամենահին կառուցակարգերից մեկը, ուստի դիմում է հայտնի հին մեթոդին՝ անհասկանալի և ոչ լեգիտիմ հանձնաժողովներով և համակարգող խորհուրդներով կոծկել իր հերթական տապալումը։
 
Բացի այս, դրանց ստեղծմամբ, Ն.Փ.-ն պաշտոնապես մեկնարկում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու պառակտման գործընթացը և որպես կառավարության փաստացի ղեկավար, գլխավորելով այդ համակարգող խորհուրդ կոչեցյալը, կրում ուղիղ պատասխանատվություն հնարավոր բոլոր հետևանքների համար:
 
Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին սրանից ավելի դժվարին փորձությունների և պայքարի միջով է անցել, այս մեկից էլ վստահաբար պատվով դուրս կգա։
 
Հենց դրա համար Վեհափառ Հայրապետին որդիաբար խնդրում եմ մեր Սուրբ Եկեղեցուն անմնացորդ աջակցելու հորդորով դիմել հավատավոր ազգին և այս փուլում առնվազն պաշտոնանկ անել տիրադավերին։
 
Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ո՜վ Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ: