Բացել լրահոսը Փակել լրահոսը
KEZQqr65a8Ou0HlRqewhOFKB1D2XoE7zs7XqrIn5
A A
Քաղաքականություն

Վենեսուելայի Գերագույն դատարանը Ռոդրիգեսին նշանակել է երկրի ժամանակավոր նախագահ

Վենեսուելայի բարձրագույն դատարանի սահմանադրական պալատը վճռել է, որ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը կկատարի երկրի նախագահի պարտականությունները Նիկոլաս Մադուրոյի բացակայության պայմաններում, որին ձերբակալել և Նյու Յորք են տեղափոխել ԱՄՆ հատուկջոկատայինները։

Այս մասին հայտնում է Reusters-ը։

Նշվում է, որ Ռոդրիգեսը ստանձնում է Վենեսուելայի նախագահի պարտականությունները՝ ապահովելու ադմինիստրատիվ շարունակականությունն ու ազգի համապարփակ պաշտպանությունը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը Մոսկվայում է։

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ Նիկոլաս Մադուրոն պահվում է Բրուքլինի հետաքննական մեկուսարանում։ Նրան մեղադրանք է առաջադրվել թմրանյութեր և զենք պահելու հոդվածներով։ Մադուրոն ու նրա կինը դատարանի առաջ կկանգնեն Նյու Յորքում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կարակասում ԱՄՆ հատուկջոկատայինների իրականացրած օպերացիայից ու Նիկոլաս Մադուրոյին ձերբակալելուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն ժամանակավորապես կկառավարի Վենեսուելան, մինչև այդ երկրում կհաստատվի ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն։ Թրամփը հայտարարել է նաև Վենեսուելայի նավթային ռեսուրսների նկատմամբ վերահսկողություն սահմանելու մասին։