Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էրդողան
A A
Քաղաքականություն

Էրդողանը գոհունակություն է հայտնել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ադրբեջանցի պաշտոնակցի՝ Իլհամ Ալիևի հետ զրույցում գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ:

Էրդողանն ընդգծել է Անկարայի աջակցությունն այդ գործընթացին, ասված է Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ:

Էրդողանը նաև նշել է, որ երկու երկրները շարունակում են համագործակցությամբ տարբեր ոլորտներում:

Ազատություն