Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղասի Աղասյանը առաջինն է Եվրոպայում

Սպորտ
a4774d6d12eb9ff9e06ee354be920ffb

 

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը առաջին լիարժեք մեդալը նվաճեց Բուխարեստում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

77 կգ քաշային կարգում մեր ծանրորդ Աղասի Աղասյանը երկամարտի 328 կգ արդյունքով գրավեց առաջին տեղը եւ արժանացավ ոսկե մեդալի:

Պոկում վարժությունում նա չնայած երրորդ արդյունքը ցույց տվեց (148 կգ) եւ հետ մնաց ռուսաստանահայ Ալեքսանդր Սաֆարյանից (152 կգ) եւ ռումինացի Ադրիան Ռուսուից (150 կգ), սակայն հրում վարժությունում բարձրացնելով 180 կգ ծանրաձողը՝ անհասանելի դարձավ բոլորի համար: