Բացել լրահոսը Փակել լրահոսը
կիևյան-կամուրջ
A A
Հասարակություն

Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդանի կիրճում՝ Հրազդան գետում, դի կա, գրում է Shamshyan.com-ը։

Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել տղամարդու մարմին: Այս պահին ոստիկաններն ու պարեկները պարզում են դիակի ինքնությունը, ինչպես նաև տեղի ունեցածը ինքնասպանություն է, դժբախտ դեպք, թե սպանություն: