Բացել լրահոսը Փակել լրահոսը
120825fdef52d3b34144fe86a23beeaff21dd3
A A
Քաղաքականություն

Վրաստանը նավթի մեկանգամյա անվճար տարանցում կապահովի Ադրբեջանից Հայաստան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ կիրականացվի անվճար միանվագ ադրբեջանական վառելիքի փոխադրում Հայաստան, հայտնում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը։
 
Նշվում է, որ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունն արձագանքել է ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված հաղորդագրություններին, թե «սակագնային արգելքները խոչընդոտում են Ադրբեջանից Հայաստան վառելիքի մատակարարմանը»:
 
Նախարարության տվյալներով՝ այս տարվա դեկտեմբերի 5-ին Թբիլիսին գործընկեր երկրներից հարցում է ստացել՝ Ադրբեջանի տարածքից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման կազմակերպման վերաբերյալ՝ Վրաստանի տարածքով։
 
Իրակլի Կոբախիձեի որոշման մասին պաշտոնական կողմերը տեղեկացվել են, հավելել է գերատեսչությունը:
 
Դեկտեմբերի 6-ին Դոհայում կազմակերպված քննարկմանը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Երևանն ու Բաքուն քննարկում են Ադրբեջանից Հայաստան նավթի ու նավթամթերքի արտահանման հարցը: