Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Իմ կյանքում չունեմ արած բաներ, որի համար ես կամաչեմ․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան (տեսանյութ)

«Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որի համար ես կամաչեմ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։

«Իհարկե դա չի նշանակում, որ ես անմեղ եմ։ Ես ասել եմ, որ բազմաթիվ մեղքեր եմ գործել, բայց վերագրումները, որ կատարում են ինձ, բացարձակապես կապ չունեն իմ կյանքի հետ, իմ կենսագրության, իմ արածների հետ։ Տեսագրությունները, իհարկե, կեղծիք են և սուտ են։ Ասել եմ և կրկնում եմ»,- ասաց նա։

Արշակ արքեպիսկոպոսն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած բարձրաստիճան հոգևորականներին․
 
«Նրանք, ովքեր գործակցության հայտ են ներկայացնում այսօրվա իշխանության հետ, կիսում են նրանց քայքայիչ, պետականաքանդ գործունեության պատասխանատվությունը։ Մեզ երբեմն թվում է, թե կաթողիկոսի անվան զեղչումն ուղղակի անվան զեղչում է, բայց դա ժխտումն է նվիրապետական կարգի, դա ժխտումն է եկեղեցական իշխանության, դա ժխտումն է սեփական պատկանելիության։ Դա նշանակում է, որ դու քեզ եկեղեցուց դուրս ես դնում և առանձին կրոնական հաստատություն հիմնելու հայտ ես ներկայացնում»,– ասաց նա։
 
«Չգիտեմ՝ նրանց նկատմամբ շանտաժ կիրառվել է, թե ոչ։ Բայց ցանկացած սցենարի դեպքում նման կեցվածք որդեգրելն ուղղակի դավաճանություն է։ Մարդիկ դավաճանել են ոչ միայն Աստծուն, եկեղեցուն, այլև իրենք իրենց»,- ասաց նա։