Բացել լրահոսը Փակել լրահոսը
ekexeci-vostikanner
A A
Հասարակություն

Վեհափառի անունը հիշատակելու համար քաղաքացիներին ուժով հեռացրեցին եկեղեցուց (տեսանյութ)

 Առավոտի հաղորդմամբ`

Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցող պատարագի ժամանակ միջադեպ տեղի ունեցավ․ ակտիվիստ Հայկ Դորունցին եւ գրող, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանին ուժով դուրս հանեցին եկեղեցուց, ոստիկանները նրանց ուժով նստեցրեցին ոստիկանական մեքենաները եւ հեռացրեցին տարածքից։ Պարզվեց, որ նրանք պատարագի ժամանակ հիշատակել էին Վեհափառի անունը։ «Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդն է»,- բացականչել էր Հայկ Դորունցը: Իսկ Հովհաննես Իշխանյանը գոռացել էր. «Արցախը հայկական է»: