Կիևում Ադրբեջանի դեսպանատունը վնասվել է «Իսկանդեր»-ի հարվածից․ Զելենսկի
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի կողմից Կիևի վրա գիշերային հարձակման ժամանակ «Իսկանդեր» հրթիռի բեկորները հարվածել են Ադրբեջանի դեսպանատան շենքին, գրել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X-ի իր միկրոբլոգում։
Նա նշել է, որ գիշերվանից արտակարգ ծառայություններն աշխատում են ռուսական հարվածների վայրերում։ «Դաժան հարձակում. այս պահի դրությամբ՝ մենք գիտենք տասնյակ վիրավորների մասին, այդ թվում՝ երեխաների և մեկ հղի կնոջ։ Ցավոք, չորս մարդ զոհվել է։ Իմ ցավակցությունները նրանց ընտանիքներին և սիրելիներին։ Հարվածի ժամանակ օգտագործվել է շուրջ 430 անօդաչու թռչող սարք և 18 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ և աէրոբալիստիկ հրթիռներ»,- գրել է նա։
Զելենսկին ընդգծել է, որ դա միտումնավոր հաշվարկված հարձակում էր, որի նպատակն էր մարդկանց և քաղաքացիական ենթակառուցվածքներին առավելագույն վնաս հասցնելը։ «Միայն Կիևում տասնյակ բնակելի շենքեր են վնասվել։ «Իսկանդեր» հրթիռի բեկորները հարվածել են Ադրբեջանի դեսպանատանը։