A
A
Նարեկ Սամսոնյանը եւս 2 ամսով կալանավորվեց
Աջակցիր «Ա1+»-ինԴատարանը բավարարել է քննիչի միջնորդությունն ու 2 ամիս ժամկետով կալանավորել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը կալանավորվել է երկու ամսով։
Հիշեցնենք՝ դիմակավորված անձինք այսօր վաղ առավոտյան մտել են «Իմնեմնիմի» փոդքասթը վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի բնակարաններ: Բնակարանում իրականացված խուզարկությունից հետո Սաղաթելյանը և Նարեկ Սոմսոնյանը ձերբակալվել էին:
Նշենք, որ գործը, որի շրջանակներում քննչական գործողություններ են իրականացվում, հարուցված է խուլիգանության հոդվածով: