Բացել լրահոսը Փակել լրահոսը
Bako-Sahakyan_Levon-Mnacakanyan-Arkadi-Ghukasyan-Davit-Babayan
A A
Քաղաքականություն

Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից 5-ին սպառնում է ցմահ ազատազրկում

Բաքվի դատարանում շարունակվել է ապօրինաբար պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով դատական ֆարսը։

Ադրբեջանի դատախազը պահանջել է ցմահ ազատազրկում Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի համար, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բաքվի դատարանում դատախազները պահանջել են հետևյալ պատիժները մեր հայրենակիցների համար՝
❗ Հարությունյան Արայիկ – ցմահ ազատազրկում
❗ Մնացականյան Լևոն – ցմահ ազատազրկում
❗ Մանուկյան Դավիթ – ցմահ ազատազրկում
❗ Իշխանյան Դավիթ – ցմահ ազատազրկում
❗ Բաբայան Դավիթ – ցմահ ազատազրկում
❗ Ղուկասյան Արկադի – 20 տարի ազատազրկում
❗ Սահակյան Բակո – 20 տարի ազատազրկում
❗ Բաբայան Մադաթ – 20 տարի ազատազրկում
❗ Փաշայան Մելիքսեթ – 20 տարի ազատազրկում
❗ Մարտիրոսյան Գարիկ – 19 տարի ազատազրկում
❗ Ալավերդյան Դավիթ – 18 տարի ազատազրկում
❗ Բալայան Լևոն – 17 տարի ազատազրկում
❗ Բեգլարյան Վասիլի – 16 տարի ազատազրկում
❗ Ստեփանյան Գուրգեն – 16 տարի ազատազրկում
❗ Ղազարյան Էդիկ – 16 տարի ազատազրկում

Հիշեցնենք, որ դատարանի առաջ կանգնած է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈւ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը: Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործն» առանձին են քննում։