Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

ՀԾԿՀ–ն քննարկում է ՀԷՑ–ին լիցենզիայից զրկելու հարցը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այսօրվա՝ նոյեմբերի 13–ի նիստում «Տաշիր կապիտալ» ընկերության ներկայացուցիչները բացարկի միջնորդություն ներկայացրեցին ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին:

«Տաշիր կապիտալի» փաստաբաններից Վարդան Ալոյանը հայտարարեց, որ Մեսրոպ Մեսրոպյանը կողմնակալ է, որ նա 2020–ին գործող իշխանության կողմից նշանակվել է Կոտայքի մարզպետ, նա 2023թ. նոյեմբերից «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է հանդիսացել: Բացի այդ, նա նաև ՔՊ հիմնադիր անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի հետ խնամիական կապի մեջ է գտնվում։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 13-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) քննարկում է «Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիայի չեղարկման հարցը։ 

«Տաշիր» խումբը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, որը ձերբակալվել է Հայաստանում պետական հեղաշրջման կոչ անելու մեղադրանքով։ Կարապետյանը և նրա կողմնակիցները հերքում են այդ մեղադրանքները՝ իշխանությունների գործողությունները որակելով որպես հետապնդում։