Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x681wh-3264x1902z-0.2408
A A
Հասարակություն

Շիրակի մարզի համայնքներից մեկում քաղաքացին լուսանի է տեսանկարահանել

Շիրակի մարզի համայնքներից մեկում քաղաքացին տեսանկարահանել է լուսանի։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

«Այս արձանագրումը կարևոր փաստ է երկրում կենսաբազմազանության վերականգնման տեսանկյունից և վկայում է, որ Հայաստանի վայրի բնության էկոհամակարգերում տեղի են ունենում դրական փոփոխություններ։

Լուսանը (Lynx lynx) Հայաստանի Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ գիշատիչ կենդանի է, որը հիմնականում բնակվում է լեռնային և անտառապատ շրջաններում։

Հարգելի՛ քաղաքացիներ, շնորհակալություն ենք հայտնում նման դիտարկումները ներկայացնելու համար, սակայն կոչ ենք անում պահպանել զգուշություն և չմոտենալ կենդանուն։

Հիշեցնենք՝ լուսանը վայրի կենդանի է, և նրան իր բնական միջավայրում մոտենալը կարող է վտանգել թե՛ կենդանուն, թե՛ մարդու անվտանգությունը:

Խորհուրդ է տրվում չփորձել բռնել կամ կերակրել լուսանին: Չի կարելի մոտենալ կամ հետապնդել նրան  տեսանկարահանելու նպատակով։

Եթե լուսան եք տեսել, խնդրում ենք տեղեկացնել համապատասխան բնապահպանական մարմիններին՝ նշելով վայրն ու ժամանակը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տեսանյութը՝ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից