Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ռուբեն Ռուբինյան
A A
Քաղաքականություն

«Հին քարտեզներում իրոք չենք տեսնի Սևան անվանումն ու Ադրբեջան». Ռուբեն Ռուբինյան

Եթե բավականաչափ հետ գնանք, ինչ-որ մի կետում իրոք հին քարտեզներում չենք տեսնի Սևան անվանումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

՛՛Փոխարենը կտեսնենք Գեղամա ծով կամ Գեղարքունյաց ծով: Ու չենք տեսնի Ադրբեջան:

Բայց հետ գնալու իմաստ չկա ընդհանրապես: Պետք է գնալ առաջ: Օգոստոսի 8-ի հռչակագրի ամբողջ իմաստը հենց դա է՛՛,-նշել է նա:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր. «20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանունները ադրբեջանական ծագում ունեն. Սևանա լիճ չկա, բայց կա Գյոյչա լիճ: Մենք չենք ստեղծել այս քարտեզները. դրանք պատրաստվել են ցարական Ռուսաստանի կողմից, որը հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից վերաբնակեցրել է Ղարաբաղ՝ էթնիկ կազմը փոխելու համար: Այս քարտեզները արտացոլում են պատմական ճշմարտությունը: Մենք պետք է ուսումնասիրենք և տարածենք դրանք»: