Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Կալանքի տակ գտնվող գործարար և բարերար Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմը պատրաստվում է դիմել ԵՄ-ին, ԵԽԽՎ-ին, ՄԻԵԴ-ին և մի շարք միջազգային կառույցների՝ բարձրաձայնելով նրա նկատմամբ իրականացվող, իրենց գնահատմամբ, քաղաքական բնույթի ապօրինի հետապնդման մասին։ Այս մասին հայտարարել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը մամուլի ասուլիսում։

Իրավապաշտպանի խոսքով՝ Ադրբեջանի կառավարությունը երկու հայ գործարարների՝ Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի նկատմամբ է նպատակային գործողություններ իրականացնում։ Ամստերդամը նշել է, որ Կարապետյանի կալանավորումը վկայում է գործող իշխանության «վախերի և անապահովության» մասին։

Նա ընդգծել է, որ պաշտպանական թիմը պատրաստվում է գործը հասցնել միջազգային ատյաններ՝ նպատակ ունենալով ցույց տալ, որ Հայաստանում պահպանվում են քաղաքական բանտարկյալներ, ինչպես նաև՝ արձանագրել հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումները։

Ամստերդամը հավելել է, որ առաջիկա մեկ ամսում իրենք պատրաստվում են միջազգային մեդիա դաշտում բարձրաձայնել Հայաստանի կառավարության վարքագծի մասին՝ այն բնորոշելով որպես «անվայելուչ և հակաժողովրդավարական»։