A
A
Էլինա Դանիելյանը պարտվեց
Չինաստանի Շենչժեն քաղաքում մեկնարկեց շախմատի կանանց «Մեծ մրցանակի» 2-րդ փուլը, որին մասնակցում է մեր առաջատար գրոսմայստեր Էլինա Դանիելյանը:
Այսօր կայացած առաջին տուրում նա սեւերով մրցեց Սլովենիայի ներկայացուցիչ Աննա Մուզիչուկի հետ: Ցավոք, մեր շախմատիստուհին անհաջող խաղաց էնդշպիլում, զինվորներ կորցրեց, ուստի 64-րդ քայլին ստիպված կանգնեցրեց ժամացույցը:
Վաղը կայանալիք երկրորդ պարտիայում Էլինա Դանիելյանը սպիտակներով կհանդիպի չինուհի Տան Ժոuնգիի հետ: Ի դեպ, վերջինս փոխարինել է ռուսաստանցի Ալիսա Գալյամովային, որը վերջին պահին հրաժարվել է մասնակցությունից: