Կմասնակցենք 9 մարզիկ-մարզուհով
Սեպտեմբերի 10-17-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի կունենա ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
«Ա1+»-ի մարզական թղթակցին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայում տեղեկացրին, որ մեր հանրապետությունից այդ ստուգատեսին կմասնակցեն 9 մարզիկ-մարզուհիներ:
Մինչեւ 23 տարեկան ծանրորդների մրցումներին պատրաստվում են 6 ծանրորդներ` Ռուբիկ Մամոյանը (62 կգ քաշային կարգ), Զորիկ Պողոսյանը (69 կգ), Աղասի Աղասյանը, Մարտիկ Սիմոնյանը, Նորայր Տոնոյանը (երեքն էլ 77 կգ), Հայկ Հակոբյանը (+105 կգ), սակայն Բուխարեստ կմեկնեն նրանցից հինգը:
Մինչեւ 20 տարեկան ծանրորդների մրցումներին Հայաստանը կներկայացնեն Իզաբելա Յայլյանը (53 կգ), Ալլա Սամվելյանը (58 կգ), Սմբատ Մարգարյանը (56 կգ) եւ Գոռ Մինասյանը (+105 կգ):
Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականն այս օրերին իր վերջին ուսումնամարզական հավաքն է անցկացնում Աբովյանում: