A
A
Ուկրաինան «Մանկական Եվրատեսիլ 2025»-ում կներկայացնի Սոֆյա Ներսիսյանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայուհի Սոֆյա Ներսիսյանն Ուկրաինան կներկայացնի «Մանկական Եվրատեսիլ 2025» միջազգային երգի մրցույթում, որը կանցկացվի Վրաստանում։ Նա հաղթել է Ուկրաինայի ազգային նախընտրական փուլում՝ նվաճելով առաջին տեղը։ Այս մասին հաղորդում է AnalitikaUA-ն.
Սոֆյան հաղթանակ է տարել «Մոտանկա» անվանումը կրող մրցութային երգով։ Հաղթողը ընտրվել է ուղիղ եթերում՝ ժյուրիի (50%) և հեռուստադիտողների (50%) քվեարկության արդյունքում, ինչպես նախկին տարիներին։
Ներսիսյանը հավաքել է ընդհանուր 11 միավոր՝ 6 միավոր հեռուստադիտողներից և 5՝ ժյուրիից։ Այսպիսով, նա զբաղեցրել է առաջին տեղը հեռուստադիտողների քվեարկությամբ և երկրորդ՝ ժյուրիի գնահատմամբ։