Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն Հասարակություն

Ջրականի 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը դատապարտվեց 16 տարի ազատազրկման (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ այսօր՝ հոկտեմբերի 10-ին, հրապարակվեց Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի դատավճիռը․ նա դատապարտվեց 16 տարվա ազատազրկման։

Դատարանը որոշեց նաև Իշխան Վահանյանին զրկել ՀՀ ԶՈւ մայորի կոչումից։

Հինգ տարի առաջ, 2020թ. հոկտեմբերի 10-ին, հակառակորդը հարձակվել էր Խուռհատ սարի վրա, որտեղ տեղակայված էր Ջրականի 5-րդ գումարտակը։ Ըստ վկայությունների՝ Վահանյանը լքել էր մարտադաշտը՝ իր հետ տանելով կապի միջոցը։

Նրա գործողությունների հետևանքով գումարտակի մեծ մասը նահանջել էր, և մի շարք նորակոչիկներ զոհվել կամ գերեվարվել էին։

Դատարանը Վահանյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով։ Վերջնական պատիժը՝ 16 տարի ազատազրկում, կնվազի արդեն կալանքի տակ անցկացրած ավելի քան 4 տարիներով։

Հանրային մեղադրողը պահանջել էր 18 տարվա ազատազրկում։