Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանը բերել է պատերազմ, ինքը ծնել է խաղաղության օրակարգ․ Քոչարյան (տեսանյութ)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիսում քննադատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խաղաղության վերաբերյալ հայտարարությունները՝ դրանք որակելով պարադոքսալ։

«2018-ին նա խաղաղությունից չէր խոսում, որովհետեւ խաղաղություն կար, բայց չկար խաղաղության օրակարգ։ Հիմա, երբ խաղաղություն չկա, հայտնվել է խաղաղության օրակարգ։ Նա է պատերազմ բերել, իր գործողություններով՝ 5 հազար զոհերով ու 11 հազար վիրավորներով ստեղծել է այս իրավիճակը», — նշել է Քոչարյանը։

Նրա խոսքով՝ անհեթեթ է, որ պատերազմ բերած անձը փորձում է հանդես գալ որպես խաղաղության օրակարգի հեղինակը․ «Մենք պետք է ցույց տանք, որ դա սուտ է, այդպիսի բան պարզապես չկա»։