Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը ջախջախեց Սլովակիային

Սպորտ
1f65dd2b8042ff0ee09e3de9245cd841

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը գերազանց անցկացրեց Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը:

Մեր ֆուտբոլիստները հյուրընկալվելիս 4:0 խոշոր հաշվով հաղթեցին ընտրական «Բ» խմբի առաջատարներից մեկին` Սլովակիայի ընտրանուն:

Հիմնական իրադարձությունները տեղի ունեցան երկրորդ խաղակեսում: Հանդիպման 58-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը մոտ տարածությունից բացեց հաշիվը: Տասներեք րոպե անց Հենրիխ Մխիթարյանը հեռահար հարվածով կրկնապատկեց այն, իսկ 81-րդ րոպեին նրա փոխանցումից հետո Գեւորգ Ղազարյանը երրորդ գոլը խփեց դաշտի տերերի դարպասը:

Այդպիսով, մեր ընտրանին վստահ հաղթանակ տարավ եւ անչափ կարեւոր 3 միավոր վաստակեց: Ութ տուրից հետո Հայաստանը 14 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: Մեր թիմը խմբի առաջատար Ռուսաստանին զիջում 3, իսկ երկրորդ տեղում գտնվող Իռլանդիային` 1 միավորով:

Հիշեցնենք, որ չորս օր առաջ մեր ընտրանին հյուրընկալվելիս խոշոր` 3:0 հաշվով հաղթել էր Անդորայի հավաքականին: