Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ամստերդամ
A A
Քաղաքականություն

Փաստաբան Ռոբերտ Ամստերդամի արձագանքն ա Սրբազանի ազատազրկման դատավճռին

Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաջնորդներից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին 2 տարվա ազատազրկման դատապարտելը խիստ մտահոգիչ է։
 
Այս գործը, որտեղ մեղադրանքը հիմնված է «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» վրա, ևս մեկ ապացույց է, որ Հայաստանում դատական համակարգն օգտագործվում է քաղաքական այլախոհության դեմ։
 
👉🏻 Միքայել Սրբազանի դատավարությունը, որը նա ինքն է բնութագրել որպես քաղաքական հետապնդում, ցույց է տալիս, թե ինչպես են ոտնահարվում խոսքի ազատության և արդար դատաքննության հիմնարար սկզբունքները։
 
Երբ հոգևոր առաջնորդին, որը պարզապես իր մտահոգությունն էր արտահայտել երկրի ճակատագրի վերաբերյալ, դատապարտում են ազատազրկման, դա ազդանշան է դառնում ողջ հասարակությանը՝ մի՛ քննադատեք իշխանությանը, որքան էլ որ դժգոհություններն ու մտագոհությունները շատ են։
 
▪️ Միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ այս ակնհայտ անարդարության նկատմամբ։ Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ վերանայեն այս դատավճիռը և ապահովեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային համապատասխանող արդար դատաքննություն։
 
Արդարադատությունը պետք է անկախ լինի, այլ ոչ թե՝ քաղաքական գործիք։