Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրապարակեցին կազմերը

Սպորտ
13347358032d1bd267c04b3d55f0c30e

Հայաստանի ազատ ոճի եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականների գլխավոր մարզիչները` Արայիկ Բաղդատյանը եւ Լեւոն Ջուլֆալակյանը, այսօր հրապարակեցին այն ըմբիշների անունները, ովքեր սեպտեմբերի 12-18-ը կմասնակցեն Ստամբուլում կայանալիք աշխարհի առաջնությանը:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցումներին Հայաստանը կներկայացնեն 55 կգ քաշային Միհրան Ջաբուրյանը, Աշոտ Տերտերյանը (60 կգ), Դավիթ Սաֆարյանը (66 կգ), Մուսա Մուրթազալիեւը (74 կգ), Հաջիմուրադ Նուրմագոմեդովը (84 կգ), Հարություն Ենոքյանը (96 կգ) եւ Ռուսլան Բասիեւը (+120 կգ):

Հունահռոմեական ոճի հավաքականը Ստամբուլ կմեկնի այսպիսի կազմով՝ Ռոման Ամոյան (55 կգ), Վահան Ջուհարյան (60 կգ), Արման Ադիկյան (66 կգ), Արսեն Ջուլֆալակյան (74 կգ), Արթուր Շահինյան (84 կգ), Արթուր Ալեքսանյան (96 կգ), Յուրի Պատրիկեեւ (+120 կգ)։

Հավելենք, որ մեր երկու հավաքականներն այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Երևանում։ Հունահռոմեական ոճի ըմբիշները մրցավայր կմեկնեն սեպտեմբերի 10-ին, իսկ 4 օր անց Թուրքիա կուղեւորվեն ազատ ոճայինները: