Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2025-10-01 125829
A A
Հասարակություն

«Wizz Air» ավիաընկերությունը պաշտոնապես բազավորվեց Զվարթնոց օդանավակայանում (տեսանյութ)

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Զվարթնոց միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ հունգարական «Wizz Air» ավիաընկերության բազայի բացման պաշտոնական արարողությունը, հայտնում են օդանավակայանից։
 
Միջոցառմանը ներկա էին «Wizz Air» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոլանդ Թիշները, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, ՀՀ ԷՆ Տուրիզմի կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը և այլ պաշտոնատար անձինք:
 
«Զվարթնոց» օդանավակայանում կբազավորվեն երկու ժամանակակից Airbus A321neo ինքնաթիռներ, որոնք նախորդ սերնդի ինքնաթիռների համեմատ ապահովում են վառելիքի սպառման և CO₂ արտանետումների 20%-ով կրճատում, ինչպես նաև՝ աղմուկի 50%-ով նվազեցում:
 
Այսօրվանից սկսած ավիաընկերությունն առաջարկում է 8 նոր ուղղություններ դեպի Եվրոպա՝ Պրահա🇨🇿 (մեկնարկել է), Համբուրգ🇩🇪 (մեկնարկել է), Նեապոլ🇮🇹 (մեկնարկել է), Փարիզ Բովե🇫🇷 (հոկտեմբերի 2-ից), Պաֆոս🇨🇾 (հոկտեմբերի 2-ից), Բարի🇮🇹 (հոկտեմբերի 26-ից), Բուխարեստ🇷🇴 (հոկտեմբերի 26-ից), Մեմինգեն🇩🇪 (հոկտեմբերի 28-ից):
✅Ընդհանուր առմամբ «Wizz Air» ավիաընկերությունը Երևանից կիրականացնի չվերթեր 16 ուղղություններով դեպի 9 երկիր: