«Տեքստիլ» ուղղությամբ վերապատրաստման դասընթացներ՝ ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժների համար
Աջակցիր «Ա1+»-ինՀոկտեմբերի 15-ից մեկնարկելու են արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ «Տեքստիլ» ուղղությամբ ատեստավորման ենթակա մանկավարժական աշխատողների վերապատրաստման դասընթացները:
«Տեքստիլ» ուղղությամբ վերապատրաստման դասընթացներն իրականացնելու են Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրու մասնաճյուղը և ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոնը:
ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատող չհանդիսացող մանկավարժները վերապատրաստման դասընթացին կարող են մասնակցել միայն սեփական միջոցներով:
Վերապատրաստման ենթակա մանկավարժական աշխատողների գործերի ընդունումն իրականացվելու է մինչև 2025 թվականի հոկտեմբերի 9-ը՝ ստորև ներկայացված և մանկավարժի կողմից նախընտրելի կազմակերպության կողմից: Լրացուցիչ հարցերի դեպքում պետք է դիմել վերապատրաստում իրականացնող ներքոնշյալ կազմակերպություններին.
· «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Գյումրու մասնաճյուղ
հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մ. Մկրտչյան 2,
հեռ.՝ +374 94 49 29 86, էլ․հասցե՝ [email protected]
· «ԱՏԵՔՍ նորաձևության կենտրոն» ՓԲԸ
հասցե՝ ք. Երևան, Կոմիտաս 12/1,
հեռ․՝ +374 91 99 84 92, էլ․հասցե՝ karinа[email protected]
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ