Հայաստանից` միայն Էլինա Դանիելյանը
Սեպտեմբերի 7-ին Չինաստանի Շենժեն քաղաքում կմեկնարկի ՖԻԴԵ-ի կանանց «Մեծ մրցանակի» 2-րդ փուլը, որին կմասնակցի մեր ուժեղագույն շախմատիստուհի Էլինա Դանիելյանը:
Այսօր տեղի կունենան բացման եւ վիճակահանության արարողությունները: Էլինա Դանիելյանից բացի մրցաշարին կմասնակցեն աշխարհի չեմպիոնուհի Հուո Յիֆանը (Չինաստան), նրա հայրենակիցներ Ժու Վենժուն, Ժաո Քսյուն, Ռուան Լուֆեիին, Եվրոպայի չեմպիոն Վիկտորիա Չմիլիտեն (Լիտվա), Քաթարը ներկայացնող չինուհի գրոսմայստեր Ժու Չենը, ռուսաստանցիներ Ալիսա Գալյամովան եւ Եկատերինա Կովալեւսկայան, Աննա Մուզիչուկը (Սլովակիա), Բեթուլ Քեմրե Իլդիզը (Թուրքիա), Մունգուլթուլ Բաթույագը (Մոնղոլիա):
Նշենք, որ անցած ամսում Ռոստովում կայացած «Մեծ մրցանակի» 1-ին փուլից հետո ընդհանուր հաշվարկով առաջին տեղը զբաղեցնում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը, որը վաստակել է 160 միավոր: Էլինա Դանիելյանը 45 միավորով բաժանում է 8-9-րդ տեղերը: