5 տարի տեղեկություն չունեմ իմ երեխու մասին, ինձ նման՝ 190 հոգի. Արսեն Ղուկասյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊաշտպանության նախարարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների հարազատներին այսօր ընդունել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը։ Հանդիպումը, որը տևել է մի քանի ժամ, արդեն ավարտվել է։
«Պայմանավորվածություն է եղել իրար հետ հետագայում աշխատելու և ընդհանուր քննարկումներ ենք ունեցել տարբեր հարցերի շուրջ»,– «Ազատությանը» փոխանցել է հանդիպմանը ներկա անհետ կորած զինվորներից մեկի հարազատը՝ առանց հավելյալ մանրամասների։
Նախնական պայմանավորվածությամբ պետք է հանդիպեին տասը ծնող, սակայն ԳՇ պետը հայտնել է, որ բոլոր ծնողները կարող են մասնակցել։
Անհետ կորածների հարազատները պնդում էին, որ ցանկանում են հանդիպել ոչ միայն Էդվարդ Ասրյանի, այլև Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի հետ։
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի սկսվելու օրը, նրանք նույնպես ակցիա էին իրականացրել ՊՆ շենքի դիմաց։ Այդ ժամանակ նրանց խոստացել էին, որ հանդիպումը կկայանա երկուշաբթի օրը։