Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Երրորդ հանրապետությունը  խաղաղություն չի ունեցել։ Անծանոթ  երեւույթ  է  մեզ համար,- ասում է  վարչապետ  Նիկոլ Փաշինյանը։ Նա Ստրասբուրգում պատասխանում է լրագրողների հարցերին։   Հետեւաբար, ըստ նրա,  տրամաբանական է, որ հարցեր կարող են առաջանալ, բայց․

 «Ես մեծ համոզմունք ունեմ, որ 2026թ խորհրդարանական ընտրություններում ժողովուրդը Հայաստանի կառավարման՝ մեզ տված մանդատը երկարացնելու է: Որովհետև մեր վարած «Խաղաղության օրակարգի» քաղաքականության հեղինակը ժողովուրդն է»,–ասաց Փաշինյանը:

«Թրամփի ուղու» հետ կապված քննարկումները շարունակվում են,այս պահին, ըստ վարչապետի,  կոնկրետ պայմանավորվածություններ չկան։

«Կարծում եմ՝ խնդիրը նաև այն է, որ Թրամփի ադմինիստրացիան գլոբալ օրակարգ ունի, բայց համոզված եղեք, որ դրանում ուղու օրակարգը շարունակում է գտնվել՝  ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում, մեծ հետարքրություն կա»,- ասաց Փաշինյանը։