A
A
Մերձավանում զոհվածներից մեկը քրեական ոստիկան է, որը ծառայության մեջ չի եղել. ՆԳՆ մամուլի խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինՄերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցների հետևանքով մյուս զոհվածը ՆԳՆ ոստիկանության Արարատի քրեական ոստիկանության ոստիկան Կարեն Աբրահամյանն է, որը ծառայության մեջ չի եղել, լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Նա նշել է, Աբրահամյանն ընկերական հարաբերությունների մեջ է եղել Վալոդյա Գրիգորյանի հետ և պարզապես այդ պահին միասին են եղել:
Երրորդ անձին վիրահատում են, ասել է նա։
Հիշեցնենք, որ Մերձավանում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։