A
A
Հայաստանը գրավեց 2-րդ տեղը
Լեւոն Արոնյանը եւ Էլինա Դանիելյանը երկրորդ տեղը զբաղեցրին Մոսկվայում ավարտված Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարի զուգախաղերում:
Մեր առաջատար շախմատիստը եւ շախմատիստուհին հաղթեցին Եվրոպայի (Կառլսեն, Չմիլիտե) եւ Ռուսաստանի (Կրամնիկ, Տ. Կոսինցեւա) թիմերին, սակայն պարտվեցին Հնդկաստանին (Անանդ, Կոներու): Նրանք վաստակեցին 2 միավոր եւ զբաղեցրին 2-րդ տեղը` կես միավորով ետ մնալով հնդկական զույգից:
Նշենք, որ նման բարձր մակարդակի մրցաշարում առաջին անգամ անցկացվեցին զուգախաղերի մրցումներ: Մրցակարգով թիմի երկու մասնակիցները հերթով էին քայլեր կատարում, ընդ որում հանդիպման ժամանակ նրանք իրավունք չունէին հաղորդակցվել իրար հետ: