Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Եթե ​​Բաքուն խաղաղություն է ուզում, ինչո՞ւ է հայ գերիներ պահում․ հարց՝ Ադրբեջանի պատվիրակին (տեսանյութ)

Ադրբեջանցի փորձագետ Մուրադ Մուրադովը, ով Երևանում մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ Ռոուզ-Ռոթ սեմինարին, հայտարարել է, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, և դրանց վերացումը Բաքվի համար խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական պայմանն է։

Նրա խոսքով՝ Հայաստանի հռչակագրի այդ դրույթը կարող է «իրավական հիմք դառնալ պայմանագիրը վերանայելու համար»։

Լրագրողների դիտարկմանը, թե Ադրբեջանի Սահմանադրությունն էլ է նման դրույթ պարունակում, Մուրադովը պատասխանել է, որ դա «պատմական ժառանգության խորհրդանշական կետ է և տարածքային հավակնություն չի ներկայացնում»։

«Արևմտյան Ադրբեջան»-ի վերաբերյալ էլ Մուրադովը նշել է, որ այն հասարակական կազմակերպություն է, որը վերաբերում է «մշակութային ժառանգությանը»։

Գերիների մասին խոսելիս նա հավելել է, որ «դեռ դատական փուլում են», իսկ օկուպացված տարածքների հարցում նշել է, որ «երկու երկրները ճանաչում են տարածքային ամբողջականությունը, և ժամանակի ընթացքում հնարավոր են փոփոխություններ»։