Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2025-09-20 134936
A A
Պաշտոնական

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել (տեսանյութ)

Քրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 12-ին Հաղարծին բնակավայրում հայտնաբերել և Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժին են տեղափոխել 44-ամյա մի տղամարդու, որը օգոստոսի 26-ից հետախուզվում էր սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն կրելու մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք:

44-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել քրեակատարողական հիմնարկ: