Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_MHM0161674
A A
Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովը․ ուղիղ (տեսանյութ)

Հայաստան–Ադրբեջան սահմանային հրաձգությունից արդեն 1 տարի 7 ամիս զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել: 
 
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7–րդ համաժողովում այս մասին ասաց կուսակցության վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
Փաշինյանը նկատեց, որ կուսակցության 7–րդ համաժողովը տեղի է ունենում բոլորովին ուրիշ պայմաններում:
 
«ՀՀ–ն իր պատմության բոլորովին ուրիշ շրջափուլ է թևակոխել՝ այն հանրահայտ փաստի բերումով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված: Այդ խաղաղությունն իհարկե հաստատվել է օգոտոսոսի 8–ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ և աջակցությամբ, իմ և Ադրբեջանի նախագահի կողմից ընդունված հռչակագրով: Բայց հարկ եմ համարում ընդգծել, որ օգոստոսի 8–ը մի երկար գործընթացի կուլմինացիան է, գագաթնակետը: Արդեն 1 տարի 7 ամիս Հայաստան–Ադրբեջան սահմանային հրաձգությունից զինծառայող չի զոհվել ու չի վիրավորվել: Անկախացումից ի վեր մենք նման որևէ 1 տարի 7 ամիս չենք ունեցել, որ սահմանային հրաձգությունից զինվոր չզոհվի կամ չվիրավորվի: Սա է խաղաղությունը»,–ասաց Փաշինյանը:
 
Նա կարևորեց այնպես անել, որ այդ 1 տարի 7 ամիսը դառնա 2 տարի 7 ամիս, 3 տարի 7 ամիս, 100 տարի 7 ամիս, 200 տարի 7 ամիս և այսպես շարունակ և վերաբերի ՀՀ բոլոր սահմաններին:
 
Վարչապետը հիշեցրեց՝ ՔՊ կուսակցության 6–րդ համաժողովին նախորդած ժամանակաշրջանում հաղորդել է՝ եթե իշխանությանը հաջողվի 2–3 տարի ապահովել պետության լինելիությունը, առաջիկա հարյուրամյակներում նույնպես պետության լինելիությունը կապահովեն: 
 
«Այդ հայտարարությունից 3 տարի անց ձեր առաջ կանգնած եմ որպես ՀՀ վարչապետ ՀՀ–ում կառավարող կուսակցության համաժողովում մի իրավիճակում, երբ սահմանային հրաձգությունից 1 տարի 7 ամիս զինվոր չի զոհվել կամ վիրավորվել: Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղություն և միջպետական հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիրը՝ նախաստորագրված»,–ասաց Փաշինյանը՝ շնորհավորելով ՀՀ ժողովրդին: