A
A
Դավիթ Նալբանդյանը պարտվեց
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ԱՄՆ-ի թենիսի բաց առաջնության 3-րդ փուլում 0:3 հաշվով պարտվեց իսպանացի Ռաֆայել Նադալին եւ դուրս մնաց հետագա պայքարից:
Վնասվածքից հետո աստիճանաբար լավ մարզավիճակ ձեռք բերող Նալբանդյանը առաջին սեթում միայն թայ բրեյքում զիջեց աշխարհի երկրորդ ռակետին` 6:7: Երկրորդ սեթում պայքար չստացվեց, եւ Ռաֆայել Նադալը հեշտ հաղթանակ տարավ` 6:1: Երրորդում իսպանացին անչափ դժվար պայքարում կարողացավ հասնել բաղձալի հաղթանակին` 7:5:
Ի դեպ, հետխաղյա մամուլի ասուլիսին Ռաֆայել Նադալը անսպասելի իրեն վատ է զգացել եւ մի քանի րոպե անշարժ նստած մնացել է աթոռին: Բժիշկների կողմից արված մերսումից հետո նա նոր կարողացել է պատասխանել լրագրողների հարցերին: