Բացել լրահոսը Փակել լրահոսը
mlsa - 1
A A
Պաշտոնական

Արսեն Թորոսյանն այցելել է «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն այցելել է «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ՝ հաստատությունում խնամք ստացող երեխաներին մատուցվող ծառայություններին ծանոթանալու նպատակով։

Նախարարը շրջել է կենտրոնի տարածքով, այցելել խմբասենյակներ, շփվել երեխաների ու ՊՈԱԿ-ի աշխատողների հետ։ Այցի ընթացքում քննարկվել են երեխաներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը, ընթացիկ աշխատանքներին ու առաջիկա անելիքներին վերաբերող մի շարք հարցեր:

Նախարար Թորոսյանն ընդգծել է երեխաների լավագույն շահի ապահովման, ընտանիքում ապրելու իրավունքի իրացման ուղղությամբ հետևողական ու շարունակական աշխատանքների կարևորությունը։