Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-09-17_22-25-40
A A
Պաշտոնական

Նիդեռլանդները 14 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին՝ ԼՂ-ից տեղահանվածներին մատչելի բնակարաններով ապահովելու համար

Նիդեռլանդները 14 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից տեղափոխված մեր հայրենակիցներին մատչելի բնակարաններով ապահովելու համար: 
 
Այս մասին X ցանցում գրառում է կատարել Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Դեյվիդ վան Վիլը:
 
«Այսօր նաև հայտարարվեց, որ Նիդեռլանդները Գլոբալ արտոնյալ ֆինանսավորման գործիքի միջոցով 14 միլիոն եվրո կտրամադրի՝ Լեռնային Ղարաբաղից փախստականներին մատչելի բնակարաններով ապահովելու համար»,- անդրադառնալով Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքներին՝ գրել է Դեյվիդ վան Վիլը: