Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը պարտվեց աշխարհի չեմպիոնին

Սպորտ
68d959457b2b980819fd6f0f7245c0e5

Մոսկվայում մեկնարկեց շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Միխայիլ Բոտվիննիկի հուշամրցաշարը, որին մասնակցում են մեր ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը եւ շախմատիստուհի Էլինա Դանիելյանը:

Տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում Լեւոնը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետ, ապա պարտվեց աշխարհի չեմպիոն Վիշի Անանդին, իսկ երրորդում խաղաղ դաշն կնքեց Վլադիմիր Կրամնիկի հետ: Երեք տուրից հետո նա վաստակել է 1 միավոր եւ առայժ եզրափակում է աղյուսակը: Մրցաշարի միանձնյա առաջատարը Վիշի Անանդն է, որն ունի 2 միավոր: Մագնուս Կառլսենն ու Վլադիմիր Կրամնիկն ունեն 1,5-ական միավոր:

Կանանց մրցաշարի աղյուսակը գլխավորում է լիտվացի Վիկտորիա Չմիլիտեն, ով չնայած առաջին տուրում պարտվեց մեր Էլինա Դանիելյանին, բայց հետո հաղթեց համապատասխանաբար Հումպի Կոներուին (Հնդկաստան) ու Տատյանա Կոսինցեւային (Ռուսաստան) եւ վաստակեց 2 միավոր:

Էլինա Դանիելյանը երկրորդ տուրում պարտվեց ռուսաստանցի շախմատիստուհուն, իսկ երրորդում ոչ-ոքի խաղաց Կոներուի հետ: Այդպիոսով, առաջին շրջանից հետո Էլինան կես միավորով ետ է մնում առաջատարից:

Վաղը տեղի կունենան 4-6-րդ տուրի պարտիաները: