Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Պայթյուն՝ գազի լցակայանի մոտակայքում․ կան տուժածներ

Սեպտեմբերի 15-ին, ժամը 19։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, Աճառյան փողոցում տեղի է ունեցել գազի արտահոսք և պայթյուն։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ մեթան գազի լցակայանի մոտակայքում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ հրդհի բռնկումով․ երկու տուժած տեղում ստացել են համապատասխան բուժօգնություն։
 
Գազի արտահոսքը դադարեցվել է․ հրշեջ-փրկարարները հրդեհը մարել են ժամը 19։42-ին։