Բացահայտվել է թմրամիջոց իրացնող խումբ, հայտնաբերվել՝ առանձնապես խոշոր չափերի մարիխուանա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Արարատի մարզում բնակվող երեք տղամարդ իրացնելու նպատակով պետք է ձեռք բերեն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ: Իրավապահների օպերատիվ-հետախուզական հետագա միջոցառումները տրամաբանական ավարտին հասան սեպտեմբերի 9-ին:
Ժամը 15-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհին, երեքն էլ ձերբակալվեցին ու նրանցից մեկի վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին: Խուզարկությամբ տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվեց մարիխուանայով փաթեթ, իսկ «Օպելում»` պոլիէթիլենային տոպրակով մոտ 855 գրամ մարիխուանա։ Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: