Բացել լրահոսը Փակել լրահոսը
եխխվ
A A
Քաղաքականություն

Փաշինյանը կմեկնի Ստրաստբուրգ․ ԵԽԽՎ-ում նրան հարցեր կտան

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։  Նստաշրջանը կանցկացվի Ստրասբուրգում 2025 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը։  Փաշինյանը պատվիրակների հարցերին կպատասխանի սեպտեմբերի 30-ին։

 Նստաշրջանի ընթացքում կքննարկվեն մի շարք կարևոր թեմաներ։ Օրակարգում ընդգրկված են քննարկումներ Գազայում աշխատող լրագրողների կյանքի պաշտպանության և Ռուսաստանի Դաշնությունում գերեվարված ուկրաինացի լրագրողների ազատ արձակման  վերաբերյալ։  Ներառված են նաև քննարկումներ «Քաղաքական ճգնաժամ Սերբիայում», «Ռուսական ժողովրդավարական ուժեր», «Երիտասարդական շարժումները ժողովրդավարության համար» և «Քաղաքական կուսակցություններն ու ժողովրդավարությունը» թեմաներով։ Բացի այդ կքննարկվի Հունգարիայի կողմից Եվրոպայի խորհրդին անդամակցության պարտավորությունների կատարումը և Բուլղարիայի հետ հետմոնիթորինգային երկխոսությունը։

Վեհաժողովը կընտրի  նաեւ Գլխավոր քարտուղար հաջորդ հինգ տարվա համար։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեցին ԵԽ մամլո ծառայությունից։