A
A
Հայաստանը հաղթեց Անդորային
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի 2012 թվականի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում հյուրընկալվելիս 3:0 խոշոր հաշվով հաղթեց Անդորայի ազգային թիմին:
Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց Մարկոս Պիզելին, 74-ին Գեւորգ Ղազարյանը երկրորդ անգամ գրավեց Անդորայի դարպասը, իսկ խաղավերջում մրցավարի կողմից ավելացված ժամանակի առաջին րոպեին Հենրիխ Մխիթարյանը 11 մ հարվածով եռապատկեց հաշիվը:
Այդպիսով, Հայաստանի հավաքականը վաստակեց 11 միավոր եւ շարունակում է հետապնդել խմբի առաջատարներ Ռուսաստանին, Իռլանդիային եւ Սլովակիային, որոնք իրենց ակտիվում ունեն 13 միավոր: