Բացել լրահոսը Փակել լրահոսը
հիվանդանոցային
A A
Պաշտոնական

Վայոց Ձորում մենինգոկոկային վարակից մահվան դեպք է գրանցվել

Սույն թվականի սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն, ցավոք, հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:
 
Համաճարակաբանական հետազոտությունը և վարակի տարածման կանխարգելմանը ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրականացված են: Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով:
 
🖊️Ի՞նչ է մենինգոկոկային վարակը
Այն սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից
🖊️Ինչպե՞ս է փոխանցվում վարակը
Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:
 
Բնակչության 1-10%-ը կրում են մենինգոկոկային մանրէն բկանցքում առանց որևէ ախտանշանի և կարող են վարակը փոխանցել այլ անձանց
🖊️Ախտանշանները
* Բարձր ջերմություն
* Ուժեղ գլխացավ, պարանոցի կարկամում
* Սրտխառնոց, փսխում
* Թուլություն, քնկոտություն կամ գիտակցության խանգարում և ցնցում
* Մաշկի վրա հատուկ կարմիր-մանուշակագույն ցան (ավելի ուշ փուլում)
🖊️Ինչպե՞ս պաշտպանվել մենինգոկոկային վարակից
 
Առկա է մենինգոկոկային վարակից պաշտպանվելու 2 տարբերակ.
* պատվաստում
* ⁠կանխարգելիչ հակաբիոտիկոթերապիա
🖊️Եղեք ուշադիր գանգատների դեպքում անհապաղ դիմեք բժշկական օգնության