Բացել լրահոսը Փակել լրահոսը
545511877_1199348838903598_210294433131779475_n
A A
Պաշտոնական

ԱԺ-ն վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության 190-րդ «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիան

Ազգային ժողովը 94 կողմ ձայնով վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) 190-րդ «Բռնության և ոտնձգության մասին» կոնվենցիան, հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
 
Կոնվենցիայի դրույթները վերաբերում են ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածին․ ըստ այդմ, նախատեսվում է կանխարգելել և բացառել աշխատանքում բռնությունն ու ոտնձգությունը՝ ընդգրկելով թե՛ աշխատողներին, թե՛ աշակերտներին, կամավորներին, աշխատանք փնտրողներին ու նույնիսկ աշխատանքը դադարեցրած անձանց։ Այն միտված է նպաստելու գենդերային հավասարության ապահովմանը, կանանց տնտեսական ակտիվացմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը։
 
 Կոնվենցիայի վավերացումը նաև համահունչ է Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիայի շրջանակում արժանապատիվ աշխատանքի և սոցիալական արդարության մշակույթի ամրապնդման ուղղությամբ սահմանված նպատակներին։
 
Նշենք, որ Հայաստանի օրենսդրությունում արդեն իսկ ամրագրված են հարկադիր աշխատանքի, խտրականության, բռնության և սեռական ոտնձգության արգելքները, սակայն կոնվենցիայի վավերացման գործընթացը ենթադրում է լրացուցիչ բարեփոխումներ։