Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առանց սխալվելու իրավունքի

Սպորտ
711571b47565c129cd3a0cbce06c4312

Եվրոպայի երկրների ֆուտբոլի ազգային հավաքականները այսօր իրենց հերթական հանդիպումները կանցկացնեն աշխարհամասի 2012 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակում:

Հայ ֆուտբոլասերներին ավելի շատ հետաքրքրում են ընտրական «Բ» խմբում կայանալիք խաղերը, քանի որ դրանում է հանդես գալիս մեր ընտրանին:

Այս խմբում Անդորա - Հայաստան խաղից բացի այսօր տեղի կունենան նաեւ Ռուսաստան - Մակեդոնիա եւ Իռլանդիա - Սլովակիա հանդիպումները:

Դրանցից առավել սկզբունքային նշանակություն ունի Դուբլինում կայանալիք մրցավեճը, քանի որ եւ Իռլանդիայի, եւ Սլովակիայի հավաքականը վաստակել են 13 միավոր եւ հավակնում են խմբի հաղթողի կոչմանը: Դա նշանակում է, որ երկու թիմերն էլ պետք է խաղան առանց սխալվելու իրավունքի: Բուքմեյքերները այս խաղում նախապատվությունը տալիս են իռլանդացիներին` 1,95 գործակից` 4,55-ի դիմաց:

Ռուսաստան - Մակեդոնիա խաղում բացահայտ ֆավորիտը ռուսաստանցի ֆուտբոլիստներն են` 1,20-ը ընդդեմ 19,00-ի: Նշենք, որ Ռուսաստանի հավաքականը նույնպես ունի 13 միավոր եւ խմբի առաջատարներից է:

Բուքմեյքերները բարձր են գնահատում նաեւ Հայաստանի հավաքականի հնարավորությունները Անդորայի ընտրանու հետ խաղում: Մեր թիմի հաղթանակը գնագատվում է 1,24 գործակից, իսկ դաշտի տերերինը` 13,00:

Նշենք, որ Հայաստանի հավաքականը, որը 6 տուրից հետո վաստակել է 8 միավոր, պետք է անպայման հաղթի Անդորային, որպեսզի շարունակի պայքարը Եվրո-2012-ի եզրափակիչ փուլի ուղեգրերի համար: Հետեւաբար, մերոնք նույնպես սայթաքելու իրավունք չունեն: