Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես Տեսանյութեր

«Թամարա և Անի»՝ նոր ապրանքանիշերով և համեղ անակնկալներով «Արմենիա Էքսպո 2025»-ում (տեսանյութ)

«Թամարա և Անի» ընկերությունը, իր նոր ու արդեն սիրված ապրանքանիշերով մասնակցել է Արմենիա Էքսպո 2025-ին: Անմիջապես մուքտի մոտ այցելուներին «Ani Product»-ի տաղավար է հրավիրել ու առողջարար կաթնամթերք հյուրասիրել ժպտադեմ խորհրդանշական կովիկը։ «Ani product»-ը իր տաղավարում ներկայացրել է չորս նոր տեսակի հունական յոգուրտներ և կաթնամթերքի ավանդական տեսակները: Տաղավարում ներկայացված է կաթնամթերքի հարուստ տեսականի՝ կաթ, մածուն, թթվասեր, կաթնաշոռ, պաղպաղակ, պանրիկներ և յոգուրտներ։

Արդեն ավելի քան 15 տարի «Անի Պրոդուկտ»-ը վստահության և որակի համարժեք անուն է․ ընկերությունը ոչ միայն արժանացել է «Տարվա ապրանքանիշ» կոչմանը, «Համազգային վստահություն 2017» գավաթին, այլ նաև պարգևատրվել է «Արմպրոդէքսպո»-ում որպես «Լավագույն գործընկեր»։

«Թամարա և Անի» ընկերության ներկայությունը Էքսպո-2025–ում դրանով չի սահմանափակվում․ հաջորդ տաղավարում ներկայացված են «Jucinad» լիմոնադները՝ տարբեր համերով՝ հագեցնող ու գեղեցիկ փաթեթավորմամբ։ Իսկ նոր համագործակցությունների արդյունքում ընկերությունը սկսել է Հայաստան ներկրել նոր ապրանքանիշեր՝ «Lit Energy» էներգետիկների և չիպսերի բազմազան տեսականինները, որոնք մեծ հայտնիություն ունեն ԵԱՏՄ շուկաներում, այժմ նաև հայ սպառողին է առաջարկվում այս հանրահայտ ու համեղ արտադրանքները:

Այս ամենը մեկ բանի ապացույց է․ «Թամարա և Անի» ընկերությունը կանգ չի առնում։ Այն մշտապես նոր գաղափարներով ու թարմ մոտեցումներով շարունակում է ուրախացնել հայ սպառողին առողջ, համեղ ու սննդարար մթերքով՝ հավասար հոգ տանելով թե՛ փոքրերի, թե՛ երիտասարդների, թե՛ մեծերի մասին։

Սա այն բրենդն է, որին արժե և պետք է վստահել։