Բացել լրահոսը Փակել լրահոսը
091125aba5c8de5e574fe5819a97887158777c
A A
Քաղաքականություն

ԱՄՆ-ում կրակել են քաղաքական ակտիվիստ Չարլի Քըրքի վրա․ նա մահացել է (տեսանյութ)

Նախօրեին Յուտայի ​​համալսարանում ելույթի ժամանակ կրակել են ամերիկացի քաղաքական ակտիվիստ և ռադիոհաղորդավար, նախագահ Փրամփի կողմնակից Չարլի Քըրքի վրա, հաղորդում է NBC News-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջոցառումն ընդհատվել է, իսկ վիրավոր ակտիվիստին տեղափոխել են հիվանդանոց։

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Քըրքը մահացել է։

Յուտայի նահանգապետ Սփենսեր Քոքսը տեղի ունեցածը որակել է «քաղաքական սպանություն», նա ասուլիսում նշել է, որ ոստիկանությունը հարցաքննում է «հետաքրքրություն ներկայացնող անձի», սակայն մանրամասներ չի հայտնել։ Յուտայի հանրային անվտանգության դեպարտամենտի ղեկավար Բո Մեյսոնը հավելել է, որ 31-ամյա Քիրքին սպանած կրակոցը արձակել է առայժմ «ազատության մեջ գտնվող կասկածյալը»։

Դոնալդ Թրամփը, հանդես գալով տեսաուղերձով, որը հրապարակվել է իր Truth Social հարթակում, հայտարարել է․ «Իմ վարչակազմը կհայտնաբերի բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն այս հանցագործությանը և ընդհանրապես քաղաքական բռնություններին, ներառյալ այն կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում և աջակցում են դրանց»։

Թրամփի հրամանով ԱՄՆ-ում պետական դրոշը խոնարհվել է՝ ի հիշատակ սպանված Չարլի Քըրքի։